Դրամահավաք Շվեդիայում՝ նվիրված Արցախին

Շվեդիայի հայ համայնքի բոլոր կառույցները, Հայ Առաքելական և Կաթողիկե եկեղեցական խորհուրդները, ինչպես նաև Շվեդիայի Հայ Դատի գրասենյակը դրամահավաք են ձեռնարկել, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է վերջին օրերին ադրբեջանական նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի շուրջ առաջացած խնդիրների լուծմանը:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է Շվեդիայում հայկական միությունները համադրող կենտրոնի պաշտոնական կայքում, ըստ ցանկության, հրապարակել դրամահավաքի մանրամասները, ինչպես նաև նվիրատուների տվյալները։ Ծրագրին մասնակցել ցանկացող անձիք, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվին՝ “Hayastan” All Armenian Fund-Sweden PG konto 55 57 46-7:

Scroll Up