ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գրքեր նվիրեց Բոստոնի Սուրբ Ստեփանոս վարժարանին

Մարտի 31-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  ԱՄՆ-ում այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ վարժարանի տնօրեն Հուրի Բոյամյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների և ուսուցիչների հետ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր նվիրեց Վարժարանին:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա պատմություն ունեցող այս կրթօջախ են հաճախում համայնքի ամենատարբեր տարիքի 170-ից ավելի երեխաներ:

2 3 4 5 6 7 16828_b 16833_b 16836_b16838_b

Scroll Up