Տրենտոյի համալսարան. Սգալով հայերի համար՝ հրեաները, կարծես, կանխագուշակում էին
Սգալով հայերի համար՝ հրեաները, կարծես, ապագան էին կանխագուշակում: Այս մասին ըստ News.am-ի՝ ասված է Հայոց ցեղասպանության մասին հրեաների հիշողությունների «Pro Armenia: Հայոց ցեղասպանության մասին հրեական ձայները» վերնագրով ժողովածուի առաջաբանում: Այն հրապարակել է Իտալիայի Տրենտոյի համալսարանի պարբերականը:
Գիրքը լույս է տեսել Տրենտոյի համալսարանի իրավունքի ֆակուլտետի դոցենտ Ֆուլվիո Կորտեզեի եւ Պադուայի համալսարանի քաղաքագիտության դոցենտ Ֆրանչեսկո Բերտիի խմբագրությամբ: Առաջաբանում ասված է.
«Չորս վկայություն Հայոց ցեղասպանության մասին, որոնք վերականգնում են պատմությունը, նկարագրում սարսափներն ու ցույց տալիս մեղավորների պատասխանատվությունը: Այս հիշողությունները հանդես են գալիս պղծված մարդկության դեմ, դրանք լի են հանցագործության դեմ անօգնական, եթե չասենք՝ անմասնակից մնացած աշխարհի դեմ ցասմամբ:
Ամենաշատն ուշադրություն է գրավում փաստը, որ բոլոր չորս ձայներն էլ պատկանում են հրեաներին: Հայաստանի համար նրանց՝ սրտից բխող լացը կարող է նաեւ տագնապալից կանխագուշակումը լինել մի ժողովրդի, որը դարեր շարունակ ինքն է հալածանքի ենթարկվել եւ հիմա ականատես է լինում չտեսնված դաժանությունների, որոնք, պարզվում է, կարող են կրկնվել նաեւ այլ ժողովուրդների հետ:
Շատ կարեւոր է գրքում ներկայացված Ռաֆայել Լեմկինի աշխատությունից հատվածը. իրավաբան, որը 1993 թվականից փորձել է հասնել միջազգային ճանաչման մի կոնվենցիայի, որը պետություններին կպարտավորեցներ պատժել այն բանի համար, ինչն ավելի ուշ՝ 1948 թվականին, ցեղասպանություն կոչվեց»: