Հարվարդի համալսարանում ցեղասպանությանը նվիրված միջոցառում տեղի կունենա

Չորս գիտնական և հետազոտող Հարվարդի համալսարանում մարտի 31-ին կխոսեն Հայոց ցեղասպանության տարիներին հայերի իրականացրած պաշտպանական մարտերի մասին:
Ինչպես հաղորդում է MassisPost-ը, միջոցառումը կկրի «Մուսա լեռից մինչև Վարշավայի գետտո. հայկական ու հրեական զինված դիմադրությունը ցեղասպանությանը» խորագիրը:
Թեմայի շուրջ կխոսեն դերասան, սցենարիստ Էրիկ Պողոսյանը, Քլարքի համալսարանում հոլոքոստի պատմության մասնագետ Դեբորահ Դուորքը, Armenian Review-ի խմբագիր Տիգրան Կալիգյանը և Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Ջեյմս Ռասելը:
Միջոցառման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: