«Սիրիահայերը Հայաստանից վիրավորված չեն հեռանում».Րաֆֆի սարկավագ Կույումջյան

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե իբր սիրիահայերը համատարած լքում են Հայաստանը դժգոհությունների պատճառով, և որ նրանց համապատասխան օգնություն չի ցուցաբերվում: Նշվում է նաև, որ նրանց մեծ մասը Կանադա է մեկնում:

Այս հարցի շուրջ «Հայերն այսօրը» զրուցեց 2012 թվականից Հայաստանում հաստատված հոգևորականի՝ Րաֆֆի սարկավագ Կույումջյանի հետ, որի եղբայրը՝Ալեքսանը, երեկ է Հայաստանից Կանադա տեղափոխվել:

«Մենք միշտ սովոր ենք սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակել, որպեսզի մեր ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովենք:Հայաստանում, ցավոք, այդ հնարավորությունը մեզ չի տրվում, եղբայրս էլ այս պատճառով է լքել Հայաստանը, սակայն վիրավորվանք կամ որևէ դժգոհություն չի ունեցել ո՛չ Հայրենիքից, ո՛չ էլ ՀՀ սփյուռքի նախարարությունից.նա պարզապես իր անձնական կյանքն է տնօրինել, որի իրավունքը բոլորն ունեն:Ի վերջո, լավ թե վատ՝ սա մեր Հայրենիքն է, մեզ համար երազանք էր Հայաստանում ապրելը, բոլորն էլ եղբորս նման սրտի ցավով են լքում հայրենի հողն ու ջուրը, այլընտրանք չունենալով են այդ քայլին դիմում»,-նշեց Րաֆֆին: Րաֆֆի Կույումջյանը ընդգծեց, որ չեն ուրանում պետության կողմից իրենց տրամադրված աջակցությունն ու ընձեռնված հնարավորությունները, սակայն հնարավոր չէ անընդհատ հույսն այդ օգնությունների վրա դնել, քանի որ դրանով հարցին լուծում չի տրվում, այդ օգնություններին սպասելիս՝ իրենց վատ են զգում:

Scroll Up