Քըրք Քըրքորյան. առասպելական գործիչը

«Հայերն այսօրը» ներկայացնում է հուշեր` Քըրք Քըրքորյանի վերջին հարցազրույցից:

Իր ապրած 98 տարիների ընթացքում Քըրք Քըրքորյանը հազվադեպ է հարցազրույցների հրավերներ ընդունել, բայց բոլորովին պատահական 2011 թվականին նա համաձայնեց պատասխանել Bloomberg News-ի 2 լրագրողների հարցերին: Հարցազրույցը հայտնի գործարարի եւ բարերարի հետ եղավ վերջինը: Նա սկսեց ընդհանրապես չհայտնվել տեսախցիկների առաջ, պատսպարվեց իր ստեղծածած աշխարհում, որի մասին սկսեցին նույնիսկ լեգենդներ հյուսել:

Չնայած ունեցած փառքին՝ աշխարհահռչակ հային բնութագրելիս նրան ճանաչողները առաջինը նշում էին բնավորության մեղմությունն ու համբերատարությունը: Այդպես մեղմ ու համբերատար, առանց ավելորդ բծախնդրության՝ նա պատասխանեց լրագրողների հարցերին, գուցե նաեւ լավ իմանալով՝ սա վերջինն է, հաջորդ 5 տարիները կանցնեն առանց լրագրողական տաղտուկ հարցերի, հանրային հետաքրքրությունից այդքան հեռու եւ միաժամանակ դրա մեջ:

Հարցազրույցը անցկացրած լրագրողից մեկը՝ Բեդ Ջինկը, հիշում է. «Մենք հանդիպեցին նրան Թրասքինդս ընկերության գրասենյակում՝ Բեւեռլի Հիլս կառույցում, որտեղ 92 տարեկան Քըրքորյանը ողջունեց մեզ:  Առաջվա նման ակտիվ՝ Քըրքորյանի քայլվածքը կայուն էր ու սահուն: Նա շրջում էր աշխատասենյակում՝ հագին կաշվե բաճկոն՝ մազերի նման ճերմակ: Նա թեթեւությամբ ժպտաց եւ սկսեց մեղմ տոնով խոսել: Իր  ողջ ահռելի հեղինակությամբ, կնքած գործարքների մեծությունից էլ մեծ վեհությամբ ու իր աշխարհով, որ թնդացրել էին Դեթրոյիդը, Լաս Վեգասն ու Հոլիվուդը՝ այդ օրը Քըրքորյանն առանձնակի համեստ էր, իր՝ լրատվամիջոցներից ունեցած ամաչկոտությամբ եւ մի փոքր հոգնած: Նա առավել առույգ դարձավ, երբ սկսեցինք խոսել բոքսից, թռիչքներից եւ իր Լինսի բարեգործական հիմնադրամից»:

Այդ ապրիլին Քըրքորյանը հայտարարել էր, որ հեռանում է MGM Resorts-ի խորհրդից: Այդ որոշմանն էր հանգել, որովհետեւ հոգնել էր բավականին երկար ու հոգնեցուցիչ գործնական հանդիպումներից. «Ես պարզապես չեմ ցանկանում այլեւս վերադառնալ: Ես չեմ վերադառնում»,- ասել էր նա: Նա նաեւ նշել էր, որ վատացել է իր լսողությունը, արդեն 2 տարի է, ինչ հրաժարվել է վարորդական իրավունքից, թողել է թենիսը՝ իր մեծ սերը: «Ես ունեմ նաեւ տեսողական խնդիրներ, երբ հատկապես ուղղաթիռ եմ փորձում վարել: Ես անում եմ ավելին եւ փորձում եմ առողջ  մնալ»,- անկեղծացել էր գործարարը: Բայց այս ամենը նրան խանգարում էր աշխատել ամենօրյա ռեժիմով՝ վազքի մեջ եւ հանդիպումից հանդիպում:

Ֆրանկ Սինատրան. Լեգենդի նվերը՝ լեգենդին

Նրա գրասենյակում մի քանի իրեր դրված էին դեռ վաղուց՝ Բոինգ ինքնաթիռների մոդելները, բռնցքամարտիկ Ջեք Դեմփսեյի նկարը եւ մի նվեր Ֆրանկ Սինատրայից: Վերջինը սակայն դեռ չկար այն ժամանակ, երբ Քըրքորյանը Լաս Վեգասում էր եւ ուներ ընդամենը 2 հասարակ հյուրանոց՝ «Ֆլամենգոն» եւ «Վերջին սահմանը»:

«Ամեն անգամ, երբ նա սկսում էր նույն հեքիաթի նման պատմությունը Սինատրայի եւ Թեդս Թերների մասին, մի պահ փորձում էր կանգնեցնել իրեն՝ ասելով, որ երեւի մեզ համար ձանձրալի է լսել այդ հին պատմությունները»,- հիշում է Bloomberg News-ի լրագրողը:

Սակայն զրույցի մեջ հիմնականում գերակշռում էր արդեն 3 տարի ձգվող ֆինանսական ճգմաժամի թեման: Հարցին, թե արդյոք նրան անհանգստացնում են այս մռայլ ժամանակները, նա ասաց. «Ես սովորաբար չեմ անհանգստանում,- և նստած տեղում շարժվելով՝ շարունակեց,- Երբեմն մի քիչ անհանգստանում էինք, բայց անցանք դրա միջով: Գուցե ոչ այդ աստիճանի, բայց մենք անցել ենք ծանր ժամանակների միջով տարբեր տեղերում եւ 2-3 անգամ»:

Կեսարի պալատը

2008-ից թեւածող համաշխարհային ճգնաժամը համարյա ամբողջությամբ ոչնչացրեց նրա խաղատնային բիզնեսը: Կորցրեց Ford Motor Co-ում ունեցած ներդրումը: «Հիմա գուցե գտնվեն նորագույն տեխնոլոգիաների մեջ մասնագիտացված երիտասարդներ, որոնք կարող են իմանալ ավելին, քան ես գիտեմ հիմա: Նոր ուժեր են պետք` նոր ճգնաժամերը հաղթահարելու համար»,- ասաց Քըրքորյանը:

Լինելով մեծ բարեգործ, հաջողակ անհատականություն եւ գործարար՝ նա իր լավագույն գործը  համարում էր իր առանձնատան հիմնումը: Այն իր մոլորակն էր, որտեղ ապրում, մտածում, բայց չէր ափսոսում նա՝ «Կեսարը»: «Իմ լավագույն գործը այն էր, որ գնեցի 800.000 դոլարով հողամաս Լաս Վեգասում եւ կառուցեցի առանձնատուն, որը անվանում են Կեսարի պալատ»:

Չէր ափսոսում ոչնչի համար. «Ես չեմ կարող հիշել ոչ մի դեպք, որի համար ափսոսում եմ: Երեւի իմ բախտը բերել է»:

Հասարակ ու հանգիստ, աշխարհահռչակ ու մարդասեր, Սինատրայի նվերով ապրող ու Կեսարի պալատին հասած. այդպիսին էր Քըրքորյանը:

Պատրաստեց` Ամալյա Կարապետյանը

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

 

Scroll Up