Սլովակիայի Կոշիցե քաղաքում հայկական խաչքար է օծվել. լուսանկարներ

Հունվարի 31-ին Սլովակիայի Կոշիցե քաղաքի Սուրբ Յան Միլոստիվիի (sv. Jána Milostivého) ուղղափառ տաճարում տեղի ունեցավ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որը մացուցեցին Չեխիայի եւ Սլովակիայի ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Ռաստիսլավը   եւ Միխայելովիցեի եւ Կոշիցեի արքեպիսկոպոս Յուրայ Ստրանսկին։ Այս մասին, ըստ «Հայերն այսօրի», հայտնում է Չեխիայի «Օրեր» պարբերականը:

Պատարագը ուղիղ եթերում հեռարձակվեց Սլովակիայի հեռուստատեսության 2-րդ ալիքով։ Պատարագին ներկա էին ինչպես Կոշիցեի բազմաթիվ հավատացյալներ, այնպես էլ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Պատարագին հետեւեց եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքարի օծման կարգը, որին մասնակցեցին նաեւ Չեխիայի եւ Սլովակիայի ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Ռաստիսլավը,Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ  Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների հարապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը, Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պաշտոնական հրավերով միջոցառմանը ներկա էր նաեւ Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Խաչքարի օծման արարողությանը Սանկտ-Պետերբուրգից ժամանել էր պատկառելի պատվիրակություն՝  բարերար Հրաչյա Պողոսյանի գլխավորությամբ։ Վերջինս հոգացել էր խաչքարի պատրաստման,տեղափոխման եւ տեղարդման ծախսերը։

Խաչքարի տեղադրման գաղափարը ծագել էր դեռեւս անցյալ տարի ապրիլին Երեւանում՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետեի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի եւ Միխայելովիցեի եւ Կոշիցեի արքեպիսկոպոս Գեորգիի(Յուրայի)  հանդիպման ժամանակ։

Խաչքարի օծումից հետո, տրվեց պաշտոնական ճաշ, որից հետո հոգեւոր դասը Հայաստանի դեսպանի հետ այցելեց Կոշիցեում բնակվող հայ գործարար Ժորա Չուկուրյանի բիզնես տարածք, որտեղ նրա ուժերով կառուցվել է հայկական մատուռ։

pravoslávna archijerejská svätá liturgia v Košiciach pamätník obetiam genocídy arménskeho národa pamätník obetiam genocídy arménskeho národa 5

Scroll Up