Հրթիռակոծման թիրախ է դարձել Հալեպի Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցին

Հունվարի 17-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Մունշիե, Ազիզիե, Սաատ Ալլա Ջաբրի շրջանները: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Գանձասար» պարբերականից:

Հրթիռակոծման թիրախ է դարձել նաև Մունշիե շրջանում գտնվող Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցին, առավոտյան պաշտամունքի արարողությունից ժամեր անց:

Բարեբախտաբար մարդկային վնասներ չեն արձանագրվել, սակայն եկեղեցին մեծապես վնասվել է:

Հայ Ավետարանական համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանն այցելել է եկեղեցի՝ ճշտելու վնասների չափը:

Scroll Up