Բախումներ Կամիշլիում. հրատապ
Հունվարի 11-ի գիշերը բախումներ են տեղի ունեցել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող Կամիշլի բնակավայրի քրիստոնեաբնակ թաղամասում, ուր ապրում են մեծ թվով հայեր և գտնվում է հայկական վարժարանը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Կամիշլիի մեր աղբյուրները:
Քրդական Ասաեշ խմբավորման և իշխանության հովանու տակ գործող քրիստոնեական Սոտորո կամավորական ջոկատի միջև բախումները շարունակվել են մինչև առավոտ: Նախնական տեղեկությունների համաձայն զոհվել է մի քրիստոնյա երիտասարդ՝ Գաբի Հենրի Դաուդը, վիրավորվել՝ Գաբի Ջորջ Բարսոն:
Այժմ բախումները դադարել են, քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին, երեխաները դպրոցում են, որտեղ արդեն սկսվել է նաև քննական շրջանը: