Դրամահավաք Ֆրանսիայում սիրիահայերի համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/գգգգ.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2015թ. հունիսի 19-ին Ֆրանսիայի ՀՅԴ գրասենյակի և «AYP-FM»-ի կողմից կազմակերպվել է դրամահավաք՝ սիրիահայերին աջակցելու նպատակով: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչությունը: Ռադիոֆոնի ընթացքում հանգանակվել է 25000 եվրո։
Դրամահավաքի աշխատանքները շարունակվում են: