Հուշ–երեկո՝ նվիրված Միկոյան եղբայրներին

Մոսկվայում Պուշկինի հրապարակի հարևանությամբ գտնվող « Իզվեստյա» թերթի խմբագրության կոնֆերանսների դահլիճում  դեկտեմբերի 18 -ն  կայացավ Միկոյան եղբայրների ծննդյան ` Անաստասի 120   և Արտեմի 110  ամյակին նվիրված հուշ-երեկոն: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Ամալյա Իսայանը:

Երեկոյի պատվավոր հյուրերն էին Միկոյան ընտանիքի  անդամները`տղաներն ու աղջիկները, թոռներն ու ծոռները( Ստեփան, Սվետա, Աշխեն):

Հանդիպմանն իրենց ելույթներով ու շնորհավորանքներով ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԻԳ  ռազմական օդանավերի կառույցի ղեկավարներն ու աշխատակիցները, ՌԴ–ում ՀՀ դեսպանատան, ՌՀՄ Մոսկվայի քաղաքային կազմակերպության, «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ և ռուս մտավորականները:

Երեկոն բացվեց Միկոյան եղբայրներին նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ, այնուհետև այն ընթացավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Հարազատներն ու մոտիկները պատմեցին հետաքրքիր հիշողություններ, եղան բազմաթիվ շնորհավորական և երաժշտական ելույթներ, որտեղ շեշտեցին  խորհրդային պետական ու քաղաքական գործիչի՝ Անաստաս Միկոյանի և աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժիներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող՝ Արտեմ (Անուշավան) Միկոյանի Խորհրդային Միության դժվարին տարիներին  կատարած գործունեության կարևորագույն դերի և նշանակության մասին:

Հնչեցին բազմաթիվ երախտագիտության խոսքեր այդ լեգենդար հայ անհատների հասցեներին, որը մեծ  ուրախություն և հպարտության զգացում  բերեց  նախևառաջ իրենց հայրենակիցներին:

Հավերժական փառք և պատիվ նրանց խնկյալ հիշատակին…

ՄիկոյանՄիկոյան1 Միկոյան3

Scroll Up