«Սրբոց Մարտիրոսաց» հուշարձանի բացումը Արգենտինայում
Նոյեմբերի 28-ին, կեսօրին Բուենոս Այրեսի Քանթրի Քլաբ Փիլարում (Country Club de Campo) պաշտոնապես բացվեց և օրհնվեց «Սրբոց Մարտիրոսաց» հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է diarioarmenia.org կայք-էջից:
Պատվավոր հյուրերից էին Փիլարի նորընտիր քաղաքապետ Նիկոլաս Դյուկոտին, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը և այլք:
Այս իրադարձությանը մասնակցում էին Հայկական Քանթրի քլաբի նախագահ Ագոփ Րիզյանը, նախկին նախագահ՝ Կարլոս Լեոն Կարլոս Արսլանյանը և Փոթիկյանը, նախկին տնօրեններ, գործընկերներ և ընկերներ: