Ախալքալաքում Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

Դեկտեմբերի 9-ին Զորի Զորյան երիտասարդական միության նախաձեռնությամբ` Ախալքալաքի մշակույթի տան դիմաց տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, հայտնում է akhaltskha.net-ը:
Նկարներում ներկայացված էին Ցեղասպանության արհավիրքը ներկայացնող պատկերներ և այդ ոճրագործությունը դատապարտող խորագրերով պաստառներ, իսկ ցուցահանդեսի «հերթապահ» երիտասարդները այցելուներին ներկայացնում էին ցուցահանդեսի նպատակը և այն, թե ինչու էին ընտրել հենց դեկտեմբերի 9-ը:
1948 թվականին նույն այս օրը ՄԱԿ-ը ընդունել է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա, որն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի տեսակետից Ցեղասպանությունը բնորոշող, ինչպես նաև Ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ:
Այնուհետև ժամը 17:00-ին ցուցահանդեսի կազմակերպիչները և մասնակիցները Սուրբ Խաչ եկեղեցում փառաբանական աղոթք հնչեցրին և եկեղեցու բակում մոմ վառեցինք: