Սփյուռքի հայկական դպրոցներին և ոչ միայն…
Սիրելի´ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2015թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են, որ հայտադիմումների ընդունման ժամետը երկարացվել է, և վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբեր 25-ը՝ ակնկալելով ավելի մեծ թվով մասնակցություն:
Դարձյալ հիշեցնենք մրցանակաբաշխության անվանակարգերի և մասնակցության պայմանների մասին.
1. «Մայրենիի պաշտպան» (անհատ/կազմակերպություն),
2. «Լավագույն հայկական համայնք»,
3. «Հայկական ավանդական ընտանիք»,
4. «Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ):
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:
Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ:
1. «Մայրենիի պաշտպան» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի, գրական գործիչներ, գործարարներ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀսփյուռքի նախարարություն մինչև 2015թ. դեկտեմբերի 25-ը:
Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև
-լուսանկար,
-կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),
-համայնքի, կառույցի կամ դպրոցի բնութագիր-երաշխավորագիր,
-որպես «Մայրենիի պաշտպանի» իր գործունեության նկարագիրը:
-նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մայրենիի պահպանման, տարածման ուղղությամբ կամ հայերենի զարգացմանը նպաստող գործունեության, իրականացրած ծրագրերի մասին:
2. «Լավագույն հայկական համայնք»
Մրցույթի համար սահմանված են
«Ամենակուռ/համախումբ հայկական համայնք,
«Ամենահայախոս հայկական համայնք,
«Ավանդապաշտ հայկական համայնք»,
«Ամենանախաձեռնող հայկական համայնք»,
«ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերին առավել ակտիվ մասնակցող հայկական համայնք»
անվանակարգերը:
3.«Հայկական ավանդական ընտանիք» անվանակարգ:
4.«Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ):
Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկային տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 կամ էլ. հասցեներով՝allarmenian@mindiaspora.am; gitakrtakan.diaspora@yandex.ru; gitakrtakan-diaspora@mail.ru:
Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին (Հեռ.՝ +37410 58 56 01 (117, 108, 109), +37460 500-830):
2.Application-Mayrenii.pasht.anhat (1)
3.Application-Mayrenii.pasht.kazm.