Սիրիահայերի կողմից հիմնադրված կոշիկի ընկերությունը հատուկ մրցանակի է արժանացել

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մասնացել է «Business International» կազմակերպության նախաձեռնած «Նոր Մետաքսյա ճանապարհ» խորագրով մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նշյալ մրցանակաբաշխությունը կազմակերպվում է գերմանական և արտասահմանյան մանր և միջին բիզնեսի այն ներկայացուցիչների համար, որոնք մեծ ներդրում են ունեցել Եվրոպայի և Ասիայի միջև գործարար կապերի ամրապնդման գործում:

Առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը գլխավոր մրցանակի համար ներկայացվել են մի շարք հայկական ընկերությունների թեկնածությունները, որոնց թվում էին «Թերմոռեքս», «Ava Shoes», «Էլբատ» և «Յունիտրանսֆեր» ընկերությունները: Արդյունքում ժյուրին հատուկ մրցանակ է շնորհել «Ava Shoes» ընկերությանը: Վերջինս Հայաստան վերադարձած սիրիահայերի կողմից հիմնադրված կոշիկի արտադրության փոքր գործարան է, որն իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է բազմաթիվ գործընկերներ ձեռք բերել միջազգային շուկայում:

Scroll Up