Ստորգետնյա պայթյունը ցնցել է Հալեպը

Դեկտեմբերի 7-ն զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպում Ռուսաստանի հյուպատոսարանի ուղղությամբ արձակված հրթիռի հետևանքով արձանագրվել է 3 զոհ, 5 վիրավոր: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:

Մյուս կողմից զինյալ խմբավորումները Հալեպի հյուսիսում գտնվող Ալ Խալդիե շրջանում ստորգետնյա անցք են պայթեցրել՝ փորձելով թափանցել շրջան: Սակայն Սիրիական բանակը հետ է մղել զինյալներին՝ իր վերահսկողության տակ պահելով շրջանը:

Scroll Up