Գերեզմանոցի անվճար հողատարածք սիրիահայերի համար
ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հոգացել է, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանոցում անվճար հողահատկացումներ տրամադրվեն Սիրիայի պատերազմից հետո Երևանում հաստատված սիրիահայերին՝ իրենց հանգուցյալներին հուղարկավորելու համար: Այս մասին «Հայերն այսօրի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի, Սիրիահայերի հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Վերջինս նաև հավելեց, որ հողահատկացումից բացի Երևանի վարչական շրջանի ղեկավարությունը, որտեղ ապրել է հանգուցյալը, կֆինանսավորի հուղարկավորության հետ կապված մի շարք ծառայություններ: