Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/739829.jpg)
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությանը վերջին տուրում և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Վրաստանի հետ: Արոնյանն առաջին խաղատախտակին հաղթեց մրցակցին: Ոչոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը: Վերջինն իր պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանը, ով հաղթեց: Հայաստան Վրաստան 31:
Հայաստանի տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավոր ունեին նաև Հունգարիայի և Ֆրանսիայի թիմերը, սակայն Հայաստանի ընտրանին գերազանցեց լրացուցիչ միավորներով: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Ռուսատանի թիմը: