Նինոծմինդայում Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել

Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի տունը նոյեմբերի 15-ին անցկացրեց համերգ՝ նվիրված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը: Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի՝ հայտնում է akhaltskha.net-ը:

Նինոծմինդայի քաղաքապետարանի գյուղական համայնքներից ժամանած պարային համույթները ներկայացրեցին գեղեցիկ պարեր, որոնք մեկ տարվա ընթացքում տարբեր միջոցառումների ժամանակ նվիրվել էին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին։

Միջոցառումից հետո համույթները լավ արդյունքներ ցուցադրելու շնորհիվ ստացան հավաստագրեր Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի վարչության կողմից։

Scroll Up