Հայկական ավանդական ասեղնագործության աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք «Հալէպ» կազմակերպության նորաբաց կենտրոնում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը 2015թ. նոյեմբերի 9-ից 13-ը, կազմակերպելու է հայկական ավանդական ասեղնագործության աշխատանքների հնգօրյա բարեգործական ցուցահանդես-վաճառք: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է aleppo-ngo.org-ից:

Ցուցահանդես-վաճառքը, որպես «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի կարևորագույն բաղադրիչ, իրականացվելու է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ բարելավել սիրիահայ մասնագետների և ծրագրի անմիջական շահառու կանանց բարեկեցությունը, ինչպես նաև նպաստել հայկական ավանդական ասեղնագործության տարածմանը։

Ցուցահանդես-վաճառք ծրագրի մասնակից տեղաբնակ և սիրահայ 30 կանայք ներկաների ուշադրությանը կներկայացնեն իրենց կողմից ծրագրի իրականացման ընթացքում պատրաստած Ուրֆայի, Վանի, Դանթելի և Նորվէկիան ասեղնագործությունների մոտ 60 ինքնատիպ և գեղեցիկ նմուշներ։ Բարեգործական ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կհատկացվի այդ կանանց ընտանիքներին։

Միջոցառման ժամանակ ծրագրին մասնակից կանանց կշնորհվեն հավաստագրեր՝ ավանդական ասեղնագործության դասընթացներին ակտիվ մասնակցության և հաջողությամբ ավարտելու համար։

Հնգօրյա բարեգործական ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը` 15.00-ին, «Հալէպ» կազմակերպության նորաբաց կենտրոնում (հասցե`ք. Երևան, Վարդանանց 8):

charity-fair-1 (1)charity-fair-2charity-fair-3charity-fair-4charity-fair-5-1024x577charity-fair-6charity-fair-9-1024x577charity-fair-10-1024x577

Scroll Up