Կամբոջայի կրթության նախարար. Պետք է միշտ հիշատակել Հայոց ցեղասպանությունը

Պետք է միշտ հիշատակել Հայոց ցեղասպանությունը. դա շատ կարեւոր է ապագայում նման ողբերգությունները կանխելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կամբոջայի Թագավորության կրթության, երիտասարդության եւ սպորտի  նախարար Հանգ Չուոն Նարոնը։

«Ես կցանկանայի համերաշխություն  հայտնել հայ ժողովրդին, քանի որ Կամբոջայում նույնպես ցեղասպանություն է եղել։ Ոչ բոլոր երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա չի արել նաեւ Թուրքիան։ Բայց ես կարծում եմ, որ  մենք պետք է միշտ հիշատակենք այդ ողբերգությունը, որովետեւ դա շատ կարեւոր է ապագայում նման ողբերգությունները կանխելու համար»,- ասել է  Հանգ Չուոն Նարոնը։

Նա կարծում է, որ հայ ժողովրդին հիանալի ապագա է սպասում։ «Կարծում եմ, որ հայ ժողովրդի ապագան հիանալի է լինելու։ Դուք հիանալի ժողովուրդ եք»,- հավելել է նախարարը։

Scroll Up