Տեղի կունենա թուրք հայտնի գրող Քեմալ Յալչընի մամուլի ասուլիսը

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում (Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 503 սենյակ) տեղի կունենա մամուլի ասուլիս թուրք հայտնի գրող Քեմալ Յալչընի «Հոգիս ձեզմով կը խայտայ» համանուն գրքի ներկայացման վերաբերյալ: Գլխավոր բանախոսներն են՝ թուրք գրող Քեմալ Յալչընը, ներկայացման բեմադրիչ Կարինե Քոչարյանը, դերասաններ Հովհաննես Ոսկերչյանը, Արթուր Կարապետյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հոկտեմբերի 14-17-ը Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի «Հոգիս ձեզմով կը խայտայ» փաստագրական դրաման՝ ըստ թուրք գրող Քեմալ Յալչընի համանուն գրքի:
Ներկայացումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Գյումրիի Վ. Աճեմյանի, հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի, հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվ. թատրոններում: