Լիբանանահայ ճարտարապետներ Վիգեն և Րաֆֆի Թարխանյաններն այցելեցին սփյուռքի նախարարություն

Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ ճարտարապետներ Վիգեն և Րաֆֆի Թարխանյաններին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Հակոբյանը կարևորեց  Թարխանյան եղբայրների ճարտարապետության, դիզայնի, գծագրության ոլորտում ստեղծագործական հաջողությունները, բարձր գնահատելով Սփյուռքում հայկական արվեստը տարածելուն և ճանաչելի դարձնելուն ուղղված նրանց գործունեությունը, մասնավորապես, նրանց ներդրումը Հայոց Ցեղասպանութան վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում:

Վիգեն և Րաֆֆի Թարխանյանները, ովքեր Երևան են ժամանել Ճարտարապետների համահայկական երրորդ համաժողովին մասնակցելու համար, 2000թ Բեյրութում հիմնադրել և ղեկավարում են «Դունբեյթ Դիզայն»  ընկերությունը. Վիգեն Թարխանյանը ճարտարապետն է, Ռաֆֆի Թարխանյանը՝ ինտերիերի դիզայները:

Թարխանյան եղբայներին էր վստահվել Լիբանանում Հայոց ցեղասպանության որբերի` «Արամ Բեզիկյանի» անունը կրող, Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխարհում երկրորդ թանգարանի ճարտարապետական և ներքին հարդարման աշխատանքները, որն ավարտվել և պաշտոնապես բացվել է 2015թ. հուլիս ամսին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերակառուցումը: Թանգարանի դիզայնն ու ճարտարապետական լուծումներն աննախադեպ են, և մեծ ոգևորություն ու հիացմունք են առաջացրել ամբողջ աշխարհի հայության, ինչպես նաև՝ ոլորտի մասնագետների շրջանում:

Scroll Up