ՀՀ սփյուռքի նախարարը հարցազրույց տվեց լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը
Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հարցազրույց տվեց լիբանանյան «Ալ Մայադին» արբանյակային հեռուստաընկերության նկարահանող խմբին:
Հարցազրույցի թեման սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայության հիմնախնդիրներն էին:
Պատասխանելով հեռուստալրագրողի հարցերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հանգամանալի պատմեց սիրիահայությանը սատար կանգնելու, նրանց համար բավարար կենսապայմաններ ապահովելու, նոր պայմաններին և հասարակությանը ինտեգրվելու նպատակով ցուցաբերվող պետական աջակցության, այս ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության և այլ գերատեսչությունների, բարեգործական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին: