Պոլսի պատրիարքարան. «Թուրքիայի հայ համայնքը ներկայացնող միակ հաստատությունը պատրիարքարանն է»

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ պատրիարքարանից բացի մեկ այլ հաստատության կամ անձնավորություն համայնքի անունից հայտարարություն անելու կամ քայլեր կատարելու իրավունք և իրավասություն չունի:
«Թուրքիայի հայերի պատրիարքարանը՝ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնը, համայնքը ներկայացնող և նրա անունից որոշումներ կայացնող միակ ատյանն է: Ըստ կայուն ավանդույթի՝ համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ արված հայտարարությունները, որոնցում ներկայացվում է վերջինիս կարծիքը, պատրիարքարանին վերաբերող իրողություն է: Պատրիարքարանից բացի որևէ կառույց կամ անհատ համայնքի անունից հայտարարություն անելու կամ քայլեր կատարելու իրավունք և իրավասություն չունի»,- ermenihaber.am- փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հայտարարության պատճառ է հանդիսացել վերջին օրերին վիրտուալ միջավայրում սոցցանցերի միջոցով տեղադրված հայտարարությունները, որոնցում օգտագործվել է հայերի անունը:
Ըստ թուրքական «timeturk.com» կայքի՝ Պատրիարքարանի տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ մարդիկ ազատ են իրենց մտքերի արտահայտելու մեջ, սակայն դրանք պետք է արտահայտեն միայն կոնկրետ մարդկանց դիրքորոշում: Ինչպես նաև անձնական կարծիք արտահայտող հայտարարությունները պետք է սահման ունենան և չխախտեն հասարակական կարգը: