Բուենոս Այրեսում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով
Լա Պլատա համալսարանի լրագրության և սոցիալական կոմունիկացիայի ֆակուլտետում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայի հայ համայնքից տեղեկացրին, որ «Պատմության ձայն»-ը խորագրով գիտաժողովին մասնակցել են արգենտինացի պրոֆեսորներ Լինո Սուզան եւ Ադրիանա Էչեզուրին, ովքեր էլ ներկաների համար կարդացել են Հայոց ցեղասպանության իրավական և քաղաքական ասպեկտներին նվիրված դասախոսություն:
Գիտաժողովի ավարտին ելույթ են ունեցել նաև համայնքի հայտնի դեմքեր ու կարևորել են Արգենտինայի դերն ու մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: