Տեղի կունենա «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը
Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք համաքաղաքային միջոցառումներ:Այս մասին տեղեկանում ենք News.am կայքից:
Ավանդական նշվող միջոցառումներից այս տարի եւս կնշվեն Հացի եւ Արհեստների փառատոնները:
Միջոցառումներ տեղի կունենան քաղաքի մի շարք մշակութային օջախներում եւ հասարակական վայրերում: Տեղի կունենա Ջիվանու փողոցի հանդիսավոր բացումը, որն այս տարի տեղական բյուջեով վերանորոգված 8 փողոցներից մեկն է:
Այս տարի բարեկարգված Բագրատունյաց այգում կբացվի մանկական խաղահրապարակ, իսկ Կայարանամերձ հրապարակում, Մուշ եւ Անի թաղամասերում տեղի կունենան փոքր համերգային միջոցառումներ գյումրեցի պատանի երաժիշտ-կատարողների եւ պարային խմբերի մասնակցությամբ:
Երեկոյան, ժամը 20-ին տեղի կունենա մեծ համերգային ծրագիր Գյումրու Կենտրոնական հրապարակում՝ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որի ավարտին սպասվում է շքեղ հրավառություն: