7-ամյա Ռոբերտը քիմիայի եւ մաթեմատիկայի խնդիրներ է լուծում (տեսանյութ)
Ծառեր տնկել, աղքատներին գումար բաժանել ու քաղաքից վերացնել կարմիր գծերը. սա 7-ամյա Ռոբերտի ցանկությունն է: Նա համոզված է, որ կարող է փոխել աշխարհն ու մարդկանց՝ իր իսկ բացահայտումներով։ Այս մասին տեղեկացնում է www.a1plus.am կայքը:
Ռոբերտն առանձնանում է իր տարեկիցներից յուրահատուկ մտածելակերպով ու ունակություններով։ 4 տարեկանում նա կարդում էր ու գիտեր բազմապատկման աղյուսակը։ Այսօր լուծում է մաթեմատիկական ու քիմիական խնդիրներ, գրեթե ամեն ինչ գիտի աստղագիտության, մարդու կառուցվածքի, բնության ու կենդանիների մասին։