Լիոնում կստեղծվի սփյուռքահայ գործարարներին միավորող միջազգային ցանց

Ֆրանսիայում կստեղծվի Ֆրանսիա­-Հայաստան միջազգային ցանց, որի նպատակն է միավորել հայ գործարարներին, զարգացնել նրանց միջև տնտեսական կապերն ու հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` որպես տարածաշրջանի հետ կամուրջ հանդիսացող երկիր:

«Արմենպրես»­-ի հետ զրույցում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ Հիլդա Չոբոյանը նշեց, որ նորաստեղծ կազմակերպությունը կգնահատի և կփորձի օգտագործել նաեւ Միջին Արեւելքում, ԱՄՆ-­ում, ԱՊՀ-­ում եւ Իրանում գործող հայկական սփյուռքի տնտեսական կարողությունները:

Ցանցի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-­ին Լիոնի Ռոն­ալպյան տարածաշրջանի խորհրդարանի դահլիճում: Բացման արարողությանը կմասնակցեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, ֆրանսիացի և ֆրանսահայ բազմաթիվ բիզնեսմեններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

Scroll Up