ՀՄԸՄ Սիրիայի շրջանի արտակարգ ներկայացուցչական ժողով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/01124.jpg)
Հալեպում տեղի է ունեցել ՀՄԸՄ Սիրիայի շրջանի արտակարգ ներկայացուցչական ժողովը: Այս մասին տեղեկացնում է Perio News-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժողովի մասնակցիներն իրենց հարգանքն ու մեծարանքն են արտահայտել Սիրիայի տագնապալի իրավիճակում զոհված ՀՄԸՄ- ականների և բոլոր նահատակնելի հիշատակին:
Ժողովի ընթացքում ծանոթացել և քննարկվել են Սիրիայի զանազան մասնաճյուղերի գործունեությունները, նաև առաջիկա գործունեության շուրջ առաջադրանքները:
Առաջիկայում` սեպտեմբերին, Երևանում գումարվելիք ՀՄԸՄ-ի պատգամավորական ժողովի համար ներկայացուցչական ժողովը կազմել է իր առաջարկները և ընտրել մասնակից պատգամավորներին: