Սիսի պատմական կաթողիկոսարանից հնչեց Կիլիկիո կաթողիկոսության պահանջատիրության ձայնը (լուսանկարներ)

«Հայի քրտինքով ու արյունով թրծված կիլիկյան հողի ու հատկապես Սիսի պատմական կաթողիկոսարանի մեռոնաբույր հողի վրա կանգնած՝ պահանջում ենք մեր դարավոր կաթողիկոսարանի վերադարձն ու վերահաստատում մեր ժողովրդի պահանջատիրությունը՝ հավատարիմ նահատակների սրբազան կտակին»։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի խոր հավատքի, ամուր կամքի ու զորեղ հանձնառությունն արտահայտող այս բառերը հնչել են Սիսի պատմական կաթողիկոսարանում՝ հայ ժողովրդին ուղղված Հայրապետական պատգամի միջոցով։

Օգոստոսի 22-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հանձնարարությամբ կաթողիկոսության միաբանությունը ներկայացնող պատվիրակությունն  այցելել է Սիսի կաթողիկոսարան, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգիստ՝ 1293-ին Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսում հաստատելուց հետո մինչև 1915 թվականը Սիսում գահակալած երջանկահիշատակ հայրապետների հոգիների համար։

Ապա միաբանության ներկայացուցիչներն ընթերցել են Արամ Ա.-ի պատգամը։ 100 տարի անց Սիսի կաթողիկոսարանի փլատակների մեջ առաջին անգամ հնչել է հայրապետական պատգամ՝ ուղղված հայ ժողովրդին։

Իր հայրապետական պատգամի մեջ Նորին սրբությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու սրտաճմլիկ պայմաններում Սահակ կաթողիկոսի աքսորին, ապա հիշատակել է ծերունազարդ հայրապետի խիզախ կեցվածքն իր ժողովրդի իրավունքները պահանջելու հարցում, ինչպես նաև նաև մարգարեական կանխատեսումը՝ ամբողջական և անկախ Հայաստանի մասին։

Արամ կաթողիկոսը վերահաստատել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հանձնառությունը՝ հայ ժողովրդի արդար իրավունքներին ու Սիսի կաթողիկոսարանին պահանջատեր լինելու հարցում։

Սիսի Կաթողիկոսարան մեկնած  պատվիրակության կազմում են եղել Կիպրոսի հայոց առաջնորդ Գերաշնորհ տեր Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը, Դպրեվանքի տեսուչ տեր Թորգոմ վարդապետ Տոնոյանը։

Լուսանկարներում ներկայացված են Սիսի կաթողիկոսարանը, Սիսի բերդն ու Սիս քաղաքը
Սիս4Սիս5 Սիս6Սիս7 Սիս8Սիս9 Սիս10Սիս11 Սիս12Սիս13 Սիս14Սիս15 Սիս16»Սիս17 Սիս18Սիս19 Սիս20Սիս Սիս1 Սիս2

Scroll Up