Ցեղասպանությունը` լուսանկարներում. Ադանայի կոտորածների զոհերի ինքնության պարզումը

Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր վավերագրերով: Բացառիկ փաստագրական ապացույց են Հայոց ցեղասպանության տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների արած հարյուրավոր լուսանկարները: Տարեցտարի ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցածին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկ տեղում՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում է հավաքել հայերի կոտորածը պատկերող լուսանկարներ, որոնց մի մասն ArmenianGenocide100.org-ը պարբերաբար ներկայացնում է: Լուսանկարում Ադանայի Մուշեղյան վարժարանին կից գտնվողգործարանի հորից հանված` հոշոտված հայերի դիակների ինքնությունըպարզելու տեսարանն է: Նրանք բոլորն էլ դաժանաբար սպանվել են 1909թ.ապրիլի սկզբներին Կիլիկիայում տեղի ունեցած կոտորածների ժամանակ:Քայքայվող ու նեխող դիակների շուրջ խմբված մարդիկ գարշահոտիցփակել են իրենց քթերը:
1909թ. Ապրիլին Ադանայի և Հալեպի վիլայեթներում տեղի ունեցած կոտորածներին շարքային թուրքերից բացի գործուն մասնակցություն ունեցան նաև պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ:
Սպանության մեթոդներն աչքի էին ընկնում իրենց անմարդկային ու բարբարոսական ձևերով: Չէին խնայում ոչ ոքի: Ծաղկուն ու բարգավաճ Ադանա քաղաքն ու շրջակա հայկական գյուղերը մի քանի օրում վերածվեցին ավերակաների կույտի: Օրեր շարունակ մոխրացած շինություններիփլանակներից լսվում էին օգնություն աղերսող մարդկային աղաղակներ:Քաղաքը լի էր անթաղ դիակներով: Ադանայում և նրա շրջակայում տեղի ունեցածկոտորածնորը Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում նորիցսրեցին անապահովության զգացումը` խոր հիասթափություն առաջացնելով նորիշխանությունների կողմից հռչակված Սահմանադրության ևիրավահավասարության կարգախոսների հանդեպ:
«Ամսի26-ին` կեսօրից հետո,զբաղվելով հայերի դիակները հավաքելով: Նրանցլցնում էին սայլերը, որոնք պետք է բեռնաթափվեին Սարոսում: Այսքարավաններն ուղեկցող թուրք լակոտները զվարճանում էին ծակծկելով դիերը,փորելով մեռածների աչքերը, սրածայր փայտիկներով ծակելով նրանց այտերը»:
Ալեքսանդր Ադոսիդես,հույն լրագրող