Ջիվան Գասպարյանի մոսկովյան համերգի տոմսերի համար մրցույթ է հայտարարվել

Լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը համերգ կտա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում, գրում է Artsakhpress-ը:

Комсомольская правда-ի փոխանցմամբ`համերգը կկայանա օգոստոսի 14-ին։ Տոմսեր ձեռք բերելու համար կարելի է նաև մասնակցել մրցույթի՝ պատասխանելով մեկ հարցի՝ «Երաժիշտներից ո՞ւմ է Ջիվան Գասպարյանը համարում լավագույն դուդուկահար»։

 Մոսկովյան համերգի ընթացքում երաժիշտը հանդիսատեսին կներկայացնի Two Siberians նեոդասական գործիքային հայտնի դուետին։

 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր 86-ամյա Ջիվան Գասպարյանը դեռև դեռահաս տարիքում նվագել է Ստալինի համար, պարբերաբար ներկայացրել Հայաստանը հեղինակավոր մրցույթներում։ Նրա շնորհիվ ծիրանի ծառի փայտից պատրաստված դուդուկը ճանաչելի է դարձել ամբողջ աշխարհում, գրում է աղբյուրը։

Scroll Up