Տեղի կունենա սփյուռքահայ դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի և Րաֆֆի Պետրոսյանի համերգը

Օգոստոսի 5-ին, ժամը  18:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա սփյուռքահայ դաշնակահարներ   Միքայել Հայրապետյանի (ՌԴ) և  Րաֆֆի Պետրոսյանի (Կանադա)

«Հայկական երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգը (հասցեն`Աբովյան 2):

Կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգին ներկա կգտնվի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up