Համահայկական խաղերի պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/011.png)
Հայաստանում անցկացվող Համահայկական ամառային 6-րդ խաղերի կոմիտեի եւ պատվիրակությունների ներկայացուցիչներն ու պատվավոր հյուրերն օոստոսի 3-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակի մոտ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերը նաեւ եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում, որտեղ ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրել է ցուցանմուշները, բացառիկ լուսանկարներն ու տարեգրությունները:
Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:
Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350ը: