Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացումը

Օգոստոսի 3-ին, ժամը 11.00, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա  «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի սրահ»):

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակցելու համար Հայաստան է ժամանել 197 երիտասարդ 17 երկրից՝  ՌԴ-ից, Ուկրաինայից,  Թուրքմենստանից, Ղրղզստանից,  Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից,  Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից:

Scroll Up