Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/ari-tun.jpg)
Օգոստոսի 3-ին, ժամը 11.00, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի սրահ»):
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակցելու համար Հայաստան է ժամանել 197 երիտասարդ 17 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից: