Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման արարողությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/Արի-տուն1.jpg)
Հուլիսի 21-ին` ժ.11:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):
Արիտունցիներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ծրագրի հինգերորդ փուլին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 160 երիտասարդ՝ աշխարհի 15 երկրից: