Մեկնարկում է «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողովը

Ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում կմեկնարկի «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրովմիջազգային գիտաժողովը (հասցեն՝ ք. Վաղարշապատ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան):

Գիտաժողովն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ Արևելագիտության ինստիտոտի նախաձեռնությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցու, Հայ Ավետարանչական ընկերակցության, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Կընթերցվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության ուղերձները:

Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն Հայ Կաթողիկե  եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Հայր Ռաֆայել արք. Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Գիտաժողովի մասնակիցները և հյուրերը  նիստից առաջ կմասնակցեն Սուրբ պատարագին:

Scroll Up