Մարսելի ԺԱՖ մշակութային միության հիմանադիր Երվանդ Հարունյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի ԺԱՖ մշակութային միության հիմնադիր Երվանդ Հարունյանին:

 ԺԱՖ մշակութային միությունում դասավանդում են հայոց լեզու, հայոց պատմություն և գործում է հայկական երգի ու պարի («Արաքս-Սասուն») խմբեր: Դպրոցում սովորում են տարբեր տարիքի ավելի քան 300 երիտասարդներ: Մարսելի ԺԱՖ-ը ունի 50 տարվա պատմություն: Համերգային ծրագրերով համույթը բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, եվրոպական այլ երկրներում, երեք անգամ Հայաստանում և Արցախում: 2015 թվականի հուլիսի 14-ին ԺԱՖ մշակութային միությունը կնշի իր հիմնադրման 70 ամյակը:

 Կարևորեց հայապահպանության գործում Հարունյանի ունեցած մեծ ավանդը և նշեց. «Լինելով Մարսելի ԺԱՖ մշակութային միության հիմնադիներից մեկը՝ Երվանդ Հարունյանն իր ողջ կյանքը նվիրել է հայկական արվեստի, մշակույթի, ազգային ինքնության պահպանմանը: ԺԱՖ-ի գործունեությունը կարևոր է նրանով, որ այնտեղ արվեստի տարբեր ճյուղերի միջոցով երեխաների մեջ արթնացնում են սեր և հետաքրքրություն Հայրենիքի հանդեպ»: Նախարարը բարձր գնահատեց հատկապես այն իրողությունը, որ դպրոցում բոլորը խոսում են հայերերն:

 Հայաստան -Սփյուռք, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների համար նախարարը Երվանդ Հարունյանին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

 Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Հարունյանը նշեց, որ դպրոցի ստեղծման նպատակը մշակույթի միջոցով մատաղ սերնդին հայ պահելն է: Նա նաև հավելեց, որ դպրոցն առավել ակտիվորեն կշարունակի օտար ափերում իր պատասխանատու գործը:

 «Արաքս-Սասուն» համույթը 2010թ. մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և պարգևատրվել ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

 ԺԱՖ մշակութային միությունն այս տարի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացրած «Եղել ենք կանք պիտի լինենք» մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի:

Scroll Up