««Արևիկ»-ի շողերը» համերգային ծրագիրը՝ ամառային նվեր սիրիահայ մանուկներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/vv.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի Հանրային ռադիոն և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը ամառային նվեր մատուցեցին սիրիահայ մանուկներին:
Հուլիսի 10-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի ««Արևիկ»-ի շողերը» համերգը: Համույթի գեղարվեստական ղեկավարն է Վահե Հայրապետյանը:
Ելույթ ունեցան նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության «Ովսաննա» երգչախումբը:
Սիրիահայ մանուկները նույնպես երգեցին ու արտասանեցին: