Հայաստանի հյուսիսում կսեղծվի Արևմտյան Հայաստանի համայքները խորհրդանշող 10 անտառ

 Հայաստանի Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերում կտնկվեն 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արեւմտյան Հայաստանի համայնքները, հաղորդում է «Էկո Լուրը»:

Անտառների հիմնումն իրականացնում է ‹‹Էյ Թի Փի››-ն «Կենաց Դար. նախաձեռնության շրջանակներում: «Մենք կոչ ենք անում աշխարհում սփռված բոլոր հայերին հովանավորել այս նախաձեռնությունը՝ տնկելով ծառեր ի պատիվ հարազատների եւ ի հիշատակ նախնիների։ «Կենաց Դարը» հնարավորություն է տալիս տնկել նոր Ադանա, Խարբերդ, Մարաշ եւ այլ անտառներ…. Ակնկալում ենք Կենաց Դարի շրջանակներում մինչեւ այս տարվա վերջ տնկել մոտ 300.000 ծառ, այդ թվում նաեւ եւս 250.000 ծառ, որոնք կծառայեն անտառվերականգնման նպատակներով››,- ասում է ‹‹Էյ Թի Փի››-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը։

«Կենաց Դար» նախաձեռնության համար ստեղծվել է www.livingcentury.org կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ այս քարոզարշավին, պատմական հայ համայնքներին, ինչպես նաեւ նվիրատվություններ անել՝ այս անտառները նորանոր ծառերով համալրելու նպատակով։

Scroll Up