Տեղի կունենա Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը

Հունիսի 19-ին, ժ.19:00-ին Հայաստանի ազգային պարարվեստի միության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում տեղի կունենա Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը:

Առաջին անգամ կներկայացվեն ժամանակակից բալետային արվեստի երկու յուրօրինակ ստեղծագործություններ՝ «Հոգու գոհար» և «Քարահունջ» խորագրերով:

Ակադեմիայի պարուսույց և գեղարվեստական ղեկավար Աննա Ջանբազյանը բեմադրել է ավելի քան 150 գործ, այդ թվում՝ «Կոմիտաս-աքսորված եվ մոռացված, «Ռումի, ուղին լուսավորության», «Բարի գալուստ, Պարսկաստա՛ն», «Զալ և Ռուդաբեմ», «Հոգու Գոհար» և այլ գործեր:

Ակադեմիան մասնակցել է մի շարք փառատոնների, շրջագայել և ելույթներով է հանդես եկել աշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր բեմերում:

Scroll Up