Թուրքիայում 3 հայ թեկնածուները պատգամավոր են դարձել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները պատգամավոր են դարձել, գրում է News.am-ը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովորդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր են դարձել:

Այսպիսով 54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավոր է մտնում:

Նշենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս,CHP-ն՝ 25, MHP-ն՝16,3 եւ քրդական HDP-ն՝ 13,07 տոկոս:

Scroll Up