ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին

Հուլիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ ու արգասաբեր գործունեություն մաղթեց՝ ի շահ երկու երկրների:

Դեսպանն ու նախարարը քննարկեցին Լիտվայի սփյուռքի դեպարտամենտի և Հայաստանում Լիտվայի դեսպանատան աշխատանքները, Լիտվայի հայկական համայնքի խնդիրները, ինչպես նաև  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը:

Scroll Up