«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամները կհյուրընկալվեն ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 19-ին, ժամը 14:30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կհյուրընկալվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամները (հասցե՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 503 սենյակ):
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Կներկայացվի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և գործընթացների շարունակականությունը» տեսաշարը:
Ելույթ կունենան «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամները:
Հիմնադրամի աշխատանքներին ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրում: Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքահայ ճանաչված բարերարների և գործիչների հետ:
Մայիսի 27-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը:

Scroll Up