Նոր տեսաֆիլմ՝ եղեռնազոհ Ռուբեն Սևակի մասին.տեսանյութ

1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է:
Այդ երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ, արևմտահայ հայտնի գրող Ռուբեն Սևակն էր:

Տեղեկացնենք, որ տեսաֆիլմը պատրաստել է «Շողակաթ»  հեռուստաընկերությունը:

Scroll Up