Թանգարանային գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում.տեսանյութ

Արդեն երրորդ տարին է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները միացել են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրին: Այս տարվա ցուցադրությունների ու միջոցառումների առանցքում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր:

Այդ առիթով Ռուբեն Սևակի թանգարանում կազմակերպվել էր հատուկ բանախոսություն` «Պատմամշակութային արժեքների ժողովումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ եղեռնի օրերին»: Այցելուներին սպասվում էր նաև երգեհոնային համերգ, որին հաջորդեց «Մայր Աթոռի արխիվները վկայում են…» ֆիլմի դիտումը: Ցուցանմուշներից կարևորը Հայոց ցեղասպանության նահատակների սրբապատկերն էր:

Scroll Up