Պերմի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում ներկայացվել է հայկական պարն ու խոհանոցը
Պերմի համառուսաստանյան պետական հեռուստառադիոալիքի «Ազգային շուրջպար» հաղորդմանը Պերմի երկրամասի հայկական կենտրոնը ներկայացրել են հայկական տարազը, խոհանոցի դասական ուտեստները և պարերը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Պերմի երկրամասի հայկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Շնորհակալություն բոլոր մասնակիցներին հաճելի մթնոլորտ, ուրախ տրամադրություն ապահովելու և հայ ազգային արժեքները հիանալի ներկայացնելու համար»,-ասված է կենտրոնի կատարած գրառման մեջ: