Արցախյան երգչախումբը հաջողությամբ ելույթ ունեցավ Լիտվայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/07/g_image2.jpg)
Հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցեց «Gratulationes» ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության §Լաուդատե Դոմինում¦ 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին:
Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես եկան Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում:
Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարեց 3 հոգևոր երգ և հանդես եկավ պարտադիր ծրագրով` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն՝ երգերը կատարվել են առանց նվագակցության՝ ակապելլա:
Մրցույթ-փառատոնի արդյունքներով՝ «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը` կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի «Tristis est anima mea» երգը:
ԼՂՀ մշակույթի նախարարության մամլո գրասենյակ